Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 5.1-րդ և 6-րդ կետերի պահանջներով
Արենի համայնքի ավագանին որոշում է՝ Արենի համայնքի 2023 թվականի տարեկան բյուջեից, որպես համայնքի ներդրում, «Ֆոքըս Օն Չիլդրեն Նաու, ինկ» ԲԿ-ին հատկացնել.
1. Արենի համայնքի Խաչիկ գյուղի մանկապարտեզին «Ֆոքըս Օն Չիլդրեն Նաու, ինկ» ԲԿ-ի կողմից հատկացված սույն որոշման հավելված 1-ում նշված գույքի յուրաքանչյուր երեխայի հաշվարկով 7000 ՀՀ դրամ, որը կազմում է 182 000 (մեկ հարյուր ութսուն երկու հազար) ՀՀ դրամ, 2. Արենի համայնքի Խաչիկ գյուղի մանկապարտեզի տարածքում «Ֆոքըս Օն Չիլդրեն Նաու, ինկ» ԲԿ-ի կողմից տեղակայված սույն որոշման հավելված 2-ում նշված խաղահրապարակի ապրանքների՝ 1 867 000 (մեկ միլիոն ութ հարյուր վաթսունյոթ հազար) ՀՀ դրամ ընդհանուր արժեքի 10%-ը , որը կազմում է 186 700 (մեկ հարյուր ութսունվեց հազար յոթ հարյուր ) ՀՀ դրամ,
Ընդամենը՝ 368 700 (երեք հարյուր վաթսունութ հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ:
|