Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշումը, ՀՀ կառավարության 17․06․2021թվականի թիվ 987-Ն որոշման հավելվածի 1-ին մասի 9-րդ կետը՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող․
1․ Ալվինա Անդրանիկի Ներսիսյանին, Փնջիկ Սուրենի Մաթևոսյանին, Էդմոնդ Անդրանիկի Մաթևոսյանին Մարետա Մամբրեի Մաթևոսյանին և Մամբրե Անդրանիկի Մաթևոսյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 0.05547հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-008-0112-0133, հողատեսքը՝ Խաղող) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության՝ ինքնակամ կառուցված բնակելի տունը օրինականացնելու նպատակով:
2․ Հովիկ Միքայելի Միքայելյանին սեփականության իրավունքով պատկանող 0,14հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-008-0110-0012, հողատեսքը՝ վարելահող) հողամասից առանձնացված 0,05հա հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության։ |