Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, «Տեղական ինքակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 17.09.2009թ. N1066-Ն որոշումը, ՀՀ Վայոց ձոր մարզի գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման մարզային հանձնաժողովի 06․11․2024թվականի թիվ 10 նիստի դրական եզրակացությունը և քաղաքացու դիմումը ՝ որոշում եմ.
1․ Ուժը կորցրած ճանաչել Արենի համայնքի ղեկավարի 10․072024թվականի թիվ 348-Ա որոշումը։
2․ Արենի համայնքի Ելփին բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Հազարապետ Զավենի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող 0,3234 հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-020-0135-0008, հողատեսքը՝ վարելահող ) հողամասից առանձնացված 0,1հա բարձրարժեք հողատեսքը փոխադրել ավելի ցածրարժեք հողատեսքի՝ Խոտհարք՝ չփոխելով հողակադաստրային գնահատման խումբը։