Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24--րդ կետի պահանջներով և հիմք ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության 6 դեկտեմբերի 2018 թվականի թիվ 1419-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ կետի պահանջները․
Որոշում եմ՝
1․ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ու հատուկ ստորաբաժանումների՝ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողներին և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանները ուսումնասիրելու և ստուգելու նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով՝
1) Գևորգ Սիմոնյան- համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար, հանձնաժողովի նախագահ,
2) Կարինե Մանուկյան -համայնքապետարանի առաջատար մասնագետ, հանձնաժողովի քարտուղար,
3) Լուսինե Գրիգորյան -համայնքապետարանի գլխավոր մասնագետ, հանձնաժողովի անդամ,
4) Սմբատ Սարգսյան- համայնքապետարանի գլխավոր մասնագետ,հանձնաժողովի անդամ,
5) համապատասխան բնակավայրի վարչական ղեկավար- հանձնաժողովի անդամ,
2․ ․Հանձնարարել հանձնաժողովի նախագահին ․
1) վերահսկողություն սահմանել ՝ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողներին և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների կարիք ունեցող ընտանիքներին հաշվառման վերցնելու գործընթացի վրա