Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Տալ համաձայնություն Արենիի համայնքապետարանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի համագործակցությամբ իրականացվող «Դիմակայություն ի սկզբանե» ծրագրի շրջանակներում Արենի համայնքի կարիքների համար շարժական բեմ-բեռնատարի ձեռքբերման նպատակով ՄԱԿ-ի զարգացման ծրագրին որպես համաֆինանսավորում 24.000.000 ՀՀ դրամ փոխանցելուն:
2. Նշված գումարի փոխանցման հետ կապված բոլոր գործարքները ավարտին հասցնել մինչև ս/թ հունիսի 6-ը:
3. Առաջարկել Արենի համայնքի ղեկավարին ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ կնքել «Դիմակայություն ի սկզբանե» ծրագրի համաֆինանսավորման համաձայնագիր:
|