Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հո և 34-րդ հոդվածների պահանջներով ՝ Արենի համայնքի ավագանին որոշում է՝ Արենի համայնքի ավագանու 26.01.2018թվականի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենի համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» թիվ 9 որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ.
1. Որոշման 2-րդ, 6-րդ 7-րդ և 9-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ կերպ.
2) Համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ՝ ծածկագիր 3.1-7, հանձնաժողովի քարտուղար
6) Անուշիկ Ծատուրյան՝ սոցիալական մանկավարժ, հանձնաժողովի անդամ
7) Անահիտ Տեր-Հովսեփյան՝ լոգոպեդ, հանձնաժողովի անդամ
9) Էդիկ Սիմոնյան՝ Արենի համայնքի ավագանու անդամ, հանձնաժողովի անդամ |