Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով, Արենի համայնքի ավագանին որոշում է՝
1․ Արենի համայնքի Ելփին բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.02163հա բնակավայրերի նշանակության հողամասը (ծածկագիրը՝ 10-020-0011-, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, Արենի համայնք, Ելփին բնակավայրի 25-րդ փողոց 30/1) և օրինականացված օժանդակ շինությունները՝ 66,6 քմ, ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով, օտարել կառուցապատող Ռուբեն Վոլոդյայի Կարապետյանին։
2․ Հաստատել հողամասի և շինությունների համար հաշվարկված գումարները.
1) 0.02163հա բնակավայրերի նշանակության հողամասի համար՝ 72 893 ՀՀ դրամ,
2) օրինականացված 66,6քմ օժանդակ շինությունների համար՝ 89 071 ՀՀ դրամ,
Ընդամենը՝ 161 964 ՀՀ դրամ։