Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Հաստատել Արենի համայնքի ավագանու 16-ը ապրիլի 2021 թվականի թիվ 5 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
1. Արենի համայնքի ավագանու 16.04.2021 թվականի թիվ 5 նիստի օրակարգը հաստատելու մասին
2. Արենի ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում Սերյոժա Նելսոնի Սիմոնյանի թեկնածությունը հաստատելու մասին
3. Արենի համայնքի ավագանու՝ 18 սեպտեմբերի 2020 թվականի թիվ 101 և 04 հունիսի 2020 թվականի թիվ 65 որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
4. Արենի հայնքի 2021 թվականի տարեկան բյուջեում հոդվածային վերաբաշխումներ կատարելուն համաձայնություն տալու մասին
5. Արենի համայնքի ավագանու 17.12.2020 թվականի թիվ 139 որոշման թիվ 1 հավելվածում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
6. Արենի համայնքի Աղավնաձոր և Ելփին բնակավայրերի վարչական տարածքներում գտնվող հողերի նպատակային նշանակության փոփոխությանը համաձայնություն տալու մասին
7. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդ-վաճառքով օտարելուն համաձայնություն տալու մասին
8. Արենի համայնքի ավագանու 15.12.2017 թվականի «ՀՀ Վայոց ձոր մարզի Արենի համայնքի ավագանու 30-ը նոյեմբերի 2014 թվականի թիվ 26-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության Վայոց ձոր մարզի Արենի համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանելու մասին» թիվ 55-Ն որոշման մեջ փոփոխութուններ և լրացումներ կատարելու մասին
9. Արենի համայնքում աղբահանության կազմակերպման մասին
10. Արենի համայնքի ավագանու 26 հունվարի 2018 թվականի թիվ 9 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
11. Արենի համայնքի ղեկավարի 2021 թվականի բյուջեի կատարման առաջին եռամսյակի հաշվետվությունն ի գիտություն ընդունելու մասին
12. 01.01.2021-31.03.2021 թթ. ընկած ժամանակահատվածում Արենի ՀՈԱԿ-ի կողմից կատարված աշխատանքների հաշվետվությունն ի գիտություն ընդունելու մասին
13. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերը մրցույթով վարձակալությամբ հատկացնելուն համաձայնություն տալու մասին |