Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 20-րդ և 42-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Հաստատել Արենի համայնքի վարչական տարածքում աղբահանության և սանիտարական մաքրման իրականացման կարգն ու պայմանները՝ համաձայն սույն որոշման 1-7 հավելվածների: |