Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի և 83-րդ հոդվածի պահանջներով, և համաձայն Հայաստանի Հանրապետության «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի Արենիի համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Արենիի համայնքի 2021 թվականի տարեկան բյուջեն
ա) մուտքային մասով` 694 303 100 ՀՀ դրամ
բ) ծախսային մասով` 828 504 981.6 ՀՀ դրամ
Բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը
վարչական մաս` 61 886 051.5 ՀՀ դրամ, որը ամբողջությամբ հատկացնել ֆոնդային բյուջե
ֆոնդային մաս` 57 315 830.1 ՀՀ դրամ,
Հողի օտարումից մուտքեր՝ 15 000 000 ՀՀ դրամ
2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների` հատված 1
3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական դասակարգման` հատված 2
4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման` հատված 3
5. Հաստատել բյուջեի տարեսկզբի հավելուրդը կամ պակասուրդը` հատված 4
6. Հատատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ պակասուրդի ֆինանսավորման աղբյուրները` հատված 5
7. Սահմանել որ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում՝ պահպանելով ծախսերի համամասնությունները և թույլատրել Արենի համայնքի ղեկավարին ծախսերի տնտեսագիտական և գործառնական դասակարգման նախատեսված հոդվածների միջև «ՀՀ Բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համապատասխան կատարել վերաբաշխումներ, որոնք չեն կարող գերազանցել հաստատված ծավալի 5%-ը:
|