Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 29.12.2011 թվականի թիվ 1920-Ն որոշումը, ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածը՝ որոշում եմ.
1. Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.55724 հա հողամասի (ծածկագիր՝ 10-006-0297-0024-ից, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, հողատեսքը՝ այլ հողատեսք) հողատեսքը փոխադրել վարելահող: Վերը նշված հողամասը գրանցել որպես առանձին միավոր համայնքային սեփականություն։
2. Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.0024 հա հողամասի (ծածկագիր՝ 10-006-0297-0024-ից, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, հողատեսքը՝ այլ հողատեսք) հողատեսքը փոխադրել վարելահող: Վերը նշված հողամասը գրանցել որպես առանձին միավոր համայնքային սեփականություն։