Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Հաստատել Արենի համայնքի ավագանու 15-ը մարտի 2023թվականի թիվ 03 հերթական նիստի հետևյալ օրակարգը.
1. Արենի համայնքի ավագանու 15.03.2023թվականի թիվ 03 նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդ-վաճառով օտարելու մասին:
3. Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողամասերի նպատակային նշանակությունը փոխելուն համաձայնություն տալու մասին:
4. Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող Սմբատ Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող 0.12հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
5. Արենի համայնքի Արփի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, թվով երկու բնակելի տները նվիրատվությամբ հատկացնելու մասին:
6. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող Չինվան մակնիշի թվով 2 տրակտորները և վթարված Վազ 21213 մակնիշի 192LL70 պետհամարանիշի ավտոմեքենան աճուրդ-վաճառքով օտարելու մասին:
7. Արենի համայնքի ղեկավարի բյուջեի կատարման 2022թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին:
8. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող, Արփի և Ագարակաձոր բնակավայրերի վարչական տարածքներում գտնվող ցածր ճնշումային վերգետնյա գազատար խողովակաշարերը <<Գազպրոմ Արմենիա>> ՓԲԸ-ին անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու մասին:
9. Արենի համայնքի սեփականության 2022թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին:
10. Արենի համայնքի ավագանու հերթական նիստի օր նշանակելու մասին:
11. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին ուղերձ հղելու մասին:
12. Արենի համայնքի ավագանու 2019 թվականի մայիսի 29 թիվ 67-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
|