Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի պահանջով ՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.68935հա (ծածկագիրը՝ 10-006-0297-, գործառնական նշանակությունը վարելահող) գյուղատնտեսական նշանակության հողամասը մրցույթով, 25 տարի ժամկետով հատկացնել վարձակալությամբ: Տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել հողամասի անշարժ գույքի հարկի դրույքաչափից ոչ պակաս՝ 8 000 ՀՀ դրամ:
|