Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 7-րդ հոդվածի 15-րդ մասի, ՀՀ կառավարության 17.06.2021թվականի թիվ 987-Ն որոշմամբ սահմանված կարգի 1-ին մասի 14-րդ կետի պահանջներով,հիմք ընդունելով ՀՀ կառավարության 29.12.2011թվականի թիվ 1920-Ն որոշումը,
Արենի համայնքի ավագանին որոշում է՝ Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, <<Ջաբուրյան գրուպ>> ՍՊԸ-ի սեփականություն հանդիսացող 0.18101 հա (ծածկագիրը՝ 10-006-0253-0022, հողատեսքը խոտհարք) գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա, արդյունաբերական օբյեկտների գործառնական դասակարգմամբ՝ գինու գործարան կառուցելու նպատակով: |