Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 7-րդ հոդվածի 15-րդ մասը, ՀՀ կառավարության 17․06․2021թվականի թիվ 987-Ն որոշման հավելվածի 1-ին մասի 12-րդ կետը՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0,12991հա (ծածկագիրը՝ 10-006-0216-, հողատեսքը՝ վարելահող) գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա՝ գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության՝ հողամասում առկա ինքնակամ կառույցը (մրգերի չորանոց) օրինականացնելու և գրանցելու նպատակով։ |