Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, ՀՀ կառավարության 12 ապրիլի 2001թվականի թիվ 286-Ն որոշման IV.I գլխի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, ՀԷՑ ՓԲԸ-ի տնօրենի դիմումը, Արենի համայնքի ավագանին որոշում է՝ Արենի համայնքի սեփականություն հանդիսացող, Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0,002հա բնակավայրերի նպատակային նշանակության հողամասը (ծածկագիրը՝ ՝10-008-0041-0016-ից, գործառնական նշանակությունը՝ այլ հողերի) ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքի 100%-ի չափով՝ 24420 ՀՀ դրամ արժեքով, օտարել <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ՓԲԸ-ին՝ Արենի բնակավայրում կառուցված մանկապարտեզի էլեկտրամատակարարումը պատշաճ իրականացնելու և նոր ենթակայան տեղադրելու նպատակով։ |