Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 126
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 126


Զեկ. ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԵՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՄԲ ՀԻՄՆԱԴՐՎՈՂ ԲԱՑՕԹՅԱ ԹԱՆԳԱՐԱՆԻՆ ԽՄԵԼՈՒ ՋՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒՆ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով, և հիմք ընդունելով գործարար Մարինե Հակոբյանի դիմումը Արենի համայնքի ավագանին որոշում է՝

Հարգել գործարար Մարինե Հակոբյանի դիմումը և տալ համաձայնություն.

1. Արենի համայնքի  Արենի բնակավայրում գործարար Մարինե Հակոբյանի կողմից կառուցվող բացօթյա մշակութային թանգարանը ջրով ապահովելու նպատակով համայնքի միջոցներով 400 գծամետր երկարությամբ նոր ջրատար կառուցելուն՝ պայմանով, որ շինաշխատանքների ընթացքում բոլոր նյութերն ու պարագաները տրամադրում է գործարարը:

2. Վերոնշյալ ջրագծից օգտվելու համար գործարարին  25 տարի  ազատել խմելու ջրի  տեղական վճարից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner