Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի պահանջներով, Արենի համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Արենի համայնքի ավագանու 03․05․2024թվականի << Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող, քաղաքացիների սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերի նպատակային նշանակությունը փոխելուն համաձայնություն տալու մասին>> թիվ 53-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ որոշման բովանդակության 1-ին և 4-րդ մասերի մեջ <<խաղող>> բառը փոխարինել <<բազմամյա տնկարկ>> բառերով:
2․ Արենի համայնքի ավագանու 2024թվականի թիվ 58-Ա, 59-Ա և 69-Ա որոշումների հղման մասից հանել <<և 37-րդ հոդվածի 1-ին մասի>> բառերը և թվերը։
3․ Արենի համայնքի ավագանու 03․04․2024թվականի թիվ 047-Ա որոշման հավելված 1-ում կատարել հետևյալ փոփոխությունները․
1) աղյուսակի 24-րդ տողում <<205 200>> թիվը փոխարինել <<230 000>> թվով,
2) աղյուսակի 25-րդ տողում <<162 000>> թիվը փոխարինել <<180 000>> թվով,
3) աղյուսակի 30-րդ տողում <<270 000>> թիվը փոխարինել <<330 000>> թվով,
4) ընդամենը տողի մեջ <<5 518 360>> թիվը փոխարինել <<5 621 160>> թվով, <<6 255 370>> թիվը փոխարինել <<6 358 170>> թվով։ |