Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 054-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշումը, 17․06․2021թվականի թիվ 987-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին մասի 3-րդ, 9-րդ և 12-րդ  կետերը՝ Արենի համայնքի ավագանին 

որոշում է.

  Տալ համաձայնություն․

1․ Արենի համայնքի Ռինդ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Արենի համայնքի սեփականություն հանդիսացող 0.10648 հա գյուղատնտեսական  նշանակության (ծածկագիրը՝ 10-037-0124-0015, հողատեսքը՝ արոտ) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման  գործառնական նշանակության՝ ինքնակամ կառուցված բնակելի տունը օրինականացնելու նպատակով։

2․ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Արենի համայնքի սեփականություն հանդիսացող 0.13176 հա գյուղատնտեսական  նշանակության (ծածկագիրը՝ 10-008-0110-0030, հողատեսքը՝ այլ հողատեսք) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝  ընդհանուր օգտագործման  գործառնական նշանակության՝ փոփոխվող բնակավայրերի նշանակության հողամասերին ճանապարհով ապահովելու նպատակով։

3․ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Արենի համայնքի սեփականություն հանդիսացող 0.10515 հա գյուղատնտեսական  նշանակության (ծածկագիրը՝ 10-008-0101-0222, հողատեսքը՝ արոտավայր) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝  ընդհանուր օգտագործման  գործառնական նշանակության՝ փոփոխվող բնակավայրերի նշանակության հողամասերին ճանապարհով ապահովելու նպատակով։

4․ Արենի համայնքի Արփի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Արենի համայնքի սեփականություն հանդիսացող 0.18485 հա գյուղատնտեսական  նշանակության (ծածկագիրը՝ 10-008-0110-0030, հողատեսքը՝ այլ հողատեսք) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝  ընդհանուր օգտագործման  գործառնական նշանակության՝ փոփոխվող բնակավայրերի նշանակության հողամասերին ճանապարհով ապահովելու նպատակով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., 2 փկղ․, շ. 6
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner