Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Հաստատել Արենի համայնքի ավագանու 08-ը Հոկտեմբերի 2025 թվականի թիվ 13 հերթկան նիստի հետևյալ օրակարգը.
1. Արենի համայնքի ավագանու 08․10.2025թվականի թիվ 13 նիստի օրակարգը հաստատելու մասին։
2․ Արենի համայնքի ավագանու 21 օգոստոսի 2025 թվականի թիվ 114-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
3․ Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող , համայնքային սեփականություն հանդիսացող, 0,087հա գյուղատնտեսական և արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։
4․ Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող, քաղաքացիների և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելուն համաձայնություն տալու մասին։
5․ Արենի համայնքի ավագանու 15․01․2025 թվականի թիվ 002-Ն որոշմամբ հաստատված 2025 թվականի տարեկան բյուջեում հոդվածային վերաբաշխումներ կատարելու մասին։
6․ Արենի համայնքի ավագանու 30․11․2022 թվականի թիվ 145-Ա, 146-Ա և 09 սեպտեմբերի 2025 թվականի թիվ 116-Ա որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին։
7․ Արենի համայնքի 2025 թվականի բյուջեի կատարման երրորդ եռամսյակի հաշվետվությունն ի գիտություն ընդունելու մասին։
8 ․ Մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակներում հաղթած «Ռինդ բնակավայրի հանդամիջյան 1700 գծամետր ընդհանուր երկարությամբ ճանապարհների բարեկարգում» ծրագրի 2-րդ փուլը 3600 գծամետր ընդհանուր երկարությամբ ճանապարհների բարեկարգումը սուբվենցիոն ծրագրով իրականացնելու մասին։
9․ Արենի համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերից մրցույթով վարձակալությամբ հատկացնելու մասին։
10․ Արենի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից օտարելուն համաձայնություն տալու մասին։
11․ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0,16130հա բնակավայրերի նպատակային նշանակության հողամասը և հողամասում առկա օրինականացված 84,84քմ շինությունները, կառուցապատող Ստեփան Արսենի Սարգսյանին ուղղակի վաճառքով օտարելու մասին։
12․ Արենի համայնքի ավագանու հերթական նիստի օր նշանակելու մասին։
|