Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 48
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 54-Լ
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 մայիսի 2023 թվականի N 54-Լ

ՎԱՅՈՑ ՁՈՐ ՄԱՐԶԻ ՆԱԽԿԻՆ ԱՐՓԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 24 ՀՈՒՆԻՍԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 16, ԱԳԱՐԱԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 09 ՓԵՏՐՎԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 03 , ԱՂԱՎՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 11, ՌԻՆԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 05 ԱՊՐԻԼԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 16 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՓԻ, ԱԳԱՐԱԿԱՁՈՐ, ԱՂԱՎՆԱՁՈՐ ԵՎ ՌԻՆԴ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի պահանջներով և  հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 08 ապրիլի 2021 թվականի  «Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 515-Ն որոշումը․

Արենի համայնքի ավագանին որոշում է՝

1.ՈՒժը կորցրած ճանաչել

1) ՀՀ Վայոց Ձոր մարզի նախկին Արփի համայնքի ավագանու 24 հունիսի 2010 թվականի  թիվ 16 որոշմամբ հաստատված ՀՀ Վայոց ձորի մարզի  Արփիի համայնքի մանկապարտեզի Համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը 

2) ՀՀ Վայոց ձորի մարզի նախկին Ագարակաձոր համայնքի ավագանու  09 փետրվարի 2011 թվականի թիվ 03 որոշմամբ հաստատված ՀՀ Վայոց Ձորի մարզի  Ագարակաձոր համայնքի մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը
 
3) ՀՀ Վայոց ձորի մարզի նախկին Աղավնաձոր  համայնքի ավագանու  2011 թվականի թիվ 11 որոշմամբ հաստատված ՀՀ Վայոց Ձորի մարզի  Աղավնաձոր  համայնքի մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը

4)ՀՀ Վայոց ձորի մարզի նախկին Ռինդ  համայնքի ավագանու  05 ապրիլի  2011 թվականի թիվ 16 որոշմամբ հաստատված ՀՀ Վայոց Ձորի մարզի  Ռինդ համայնքի մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը

2. Հաստատել Արենի համայնքի Արփի, Ագարակաձոր, Աղավնաձոր, Ռինդ բնակավայրերի մանկապարտեզ  նախադպրոցական ուսումնական հաստատությունների կանոնադրությունները՝  համաձայն սույն որոշման  1-4 հավելվածների:


Կողմ -10

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՄՀԵՐ

ԱՍԱՏՐՅԱՆ ՄՀԵՐ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԽԱՉԻԿ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՉԵ

ԾԱՏՈՒՐՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ

ՂԱԶԱՐՅԱՆ ԳՆԵԼ

ՂԱԶԱՐՅԱՆ ԳՐԻՇԱ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ

ՄԻՐԶՈՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(48.61 Կբ) Ագարակաձոր
(47.96 Կբ) Աղավնաձոր
(47.92 Կբ) Արփի
(47.87 Կբ) Ռինդ
(1.35 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner