Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, Արենի համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Արենի համայնքի ավագանու 12․12․2024թվականի <<2024 թվականի համար Արենի համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (ՀՈԱԿ-ների) աշխատակիցների թվաքանակները, հաստիքացուցակները ևպաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> թիվ 155-Ա որոշման հավելված 1-ում կատարել փոփոխություններ․
հավելվածի 14-րդ տողում <<145800>> թիվը փոխարինել <<180000>> թվով, 32-րդ տողում <<220000>> թիվը փոխարինել <<314000>> թվով, ընդամենը տողում <<5621160>> թիվը փոխարինել <<5 672 360>> թվով, <<6358170>> թիվը փոխարինել <<6409370>> թվով:
2․ Արենի համայնքի ավագանու 16․07․2024թվականի <<Արենի համայնքում <<Լիսա Գրիգորյանի անվան Արենիի մանկապարտեզ>> ՀՈԱԿ հիմնադրելու, ՀՈԱԿ-ի կանոնադրությունը և հաստիքացուցակը հաստատելու մասին>> թիվ 077-Լ որոշման մեջ կատարել փոփոխություններ․
ա) Որոշման վերնագրի, տեքստի և հավելվածների մեջ <<Լիսա Գրիգորյանի անվան Արենիի մանկապարտեզ>> բառերը փոխարինել <<Ջոն և Հասմիկ Մկրտչյանների անվան Արենիի մսուր-մանկապարտեզ>> բառերով։
բ) Որոշման հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ համաձայն սույն որոշման հավելված 1-ի։
|