Այսօր: Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 92-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 04 ՀՈՒՆԻՍԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 65 «ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 06-Ը ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 123 ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾ 1-ՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ և ԱՐԵՆԻ ՀՈԱԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑ ԷՔՍԿԱՎԱՏՈՐԱՎԱՐԻ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ 2-ՐԴ ԿԵՏԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ և 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2022ԹՎԱԿԱՆԻ «2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌևՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՀՈԱԿ-ՆԵՐԻ) ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿՆԵՐԸ և ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 140-Ա ՈՐՈՇՄԱՆ ԹԻՎ 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, 33-րդ հոդվածի  պահանջներով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի պահանջով 
Արենի համայնքի ավագանին որոշում է՝

 

1. Արենի համայնքի ավագանու 04 հունիսի 2020 թվականի  «Արենի համայնքի ավագանու 06 դեկտեմբերի 2019 թվականի  թիվ 123 հավելված 1-ում փոփոխություններ և լրացումներ կատարելու համաձայնություն տալու և Արենի ՀՈԱԿ-ի աշխատակից էքսկավատորավարի համար լրացուցիչ վճար սահմանելու մասին» թիվ 65 որոշման 2-րդ կետը  ճանաչել ուժը կորցրած:

2. 30 նոյեմբերի 2022 թվականի «2023 թվականի համար Արենի համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (ՀՈԱԿ-ների)  աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 140-Ա որոշման 1-ին հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները ՝

1) հավելվածի  23-րդ   տողը խմբագրել նոր շարադրությամբ  հետևյալ կերպ.

հ/հ Հաստիքի անվանումը    հաստիքային     միավորը աշխատակիցների թվաքանակը պաշտոնային դրույքաչափը աշխատավարձի չափը
23  էքսկավատորավար 1 1 270.000

 270 .000

2) Աղյուսակի վերջին ընդամենը տողը խմբագրել հետևյալ կերպ.

Ընդամենը 35.75 40 4492000 4982750


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., 2 փկղ․, շ. 6
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner