Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ մասը, 16.12.2021թ.-ի Հայաստանի Հանրապետության ՀՕ 397-Ն օրենքի 2-րդ հոդվածը, ՀՀ կառավարության 05.01.2022թվականի թիվ 14-Ն որոշումը և քաղաքացու դիմումը, որոշում եմ՝
- Արենի համայնքի Արենի բնակավայրի 2-րդ փողոց, 1-ին նրբանցք թիվ 2 հասցեում գտնվող (ծածկագիր՝ 10-008-0050-0006, հողամասի չափը՝ 0,05046 հա, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) Գագիկ Երվանդի Ստեփանյանին, Շողեր Ջալալի Մկրտչյանին, Սոս Գագիկի Ստեփանյանին, Սեյրան Գագիկի Ստեփանյանին և Սևակ Գագիկի Ստեփանյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա ինքնակամ կառուցված կիսակառույց բնակելի տունը՝ 61,5 քմ․ և օժանդակ կառույցները՝ 24,6 քմ․ (ծածկ՝ 18,2 քմ․, մառան՝ 4,5քմ․, պարիսպ՝ 1,9քմ․) ճանաչել օրինական:
- Ինքնակամ կառույցը օրենքով սահմանված կարգով հաշվառված է ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային բազայում: Հաշվառման կոդ՝ 2024THGDEA
- Առաջարկել կառույցն իրականացրած Շողեր Մկրտչյանին և մյուսներին վճարելու 1 քմ.` 1209 ՀՀ դրամ ինքնակամ կառուցված բնակելի տան համար՝ 74 354 (յոթանասունչորս հազար երեք հարյուր հիսունչորս) ՀՀ դրամ և վճարելու 1 քմ․ 725,4 ՀՀ դրամ օժանդակ շինությունների համար՝ 17 845 (տասնյոթ հազար ութ հարյուր քառասունհինգ) ՀՀ դրամ, ընդամենը՝ 92 199 ՀՀ դրամ, հաշվի առնելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-225-Ն) 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 5-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետերով սահմանված շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցը և 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ սահմանված տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության սահմանները:
- Կիսակառույց բնակելի տունը ավարտին հասցնելու նպատակով սահմանված կարգով տրամադրել նախագծման թույլտվություն, որի հերթական համարն է 328։
- Ինքնակամ կառույցի օրինականացման վճարները վճարվում են անկանխիկ եղանակով հետևյալ հաշվեհամարին՝ 900355003451:
- Ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև չի գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա,
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|