Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Հաստատել Արենի համայնքի ավագանու 06-ը դեկտեմբերի 2019 թվականի թիվ 15 հերթական նիստի հետևյալ օրակարգը.
1. Արենի համայնքի ավագանու 06.12.2019թվականի թիվ 15 նիստի օրակարգը հաստատելու մասին,
2. 2020 թվականի համար Արենի համայնքի տարածքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին,
3. 2020 թվականի համար Արենի համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու մասին,
4. 2020 թվականի համար Արենիի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին,
5. 2020 թվականի համար Արենի համայնքի համայնքաին ոչ առևտրային կազմակերպությունների (ՀՈԱԿ-ների) աշխատակիցների թվաքանակները, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին,
6. Արենի համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման կանոնները հաստատելու մասին,
7. Արենի համայնքի ավագանու 18.10.2019թվականի թիվ 107-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելուն, 2019 թվականի տարեկան բյուջեի եկամտային մասում ավելացում և հոդվածային վերաբաշխումներ կատարելուն համաձայնություն տալու մասին
8. Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի բնակիչ Տիգրան Խաչատրյանի դիմումը քննարկելու մասին,
9. Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի բնակիչ Ահարոն Հարությունյանի դիմումը քննարկելու և աղբի ու ջրի 2019 թվականի վարձավճարներից ազատելու մասին,
10.Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի բնակիչ Աշոտ Դավթյանին դրամական օգնություն տալու մասին
11. ՀՀ Վայոց ձոր մարզի Եղեգնաձորի Վետերանների տարածքային խորհուրդ հասարակական կազմակերպության դիմումը քննարկելու մասին,
12. Հայաստանի Հանրապետության Վարչապետին և Վայոց ձորի մարզպետին ուղերձ հղելու մասին
13.Արենի համայնքի 2020 թվականի տարեկան բյուջեի նախագիծը հաստատելու մասին |