Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Արենի համայնքի ավագանու 18-ը սեպտեմբերի 2023 թվականի թիվ 12 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
1. Արենի համայնքի ավագանու 18.09.2023 թվականի թիվ 12 նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Արենի համայնքի Արենի և Ելփին բնակավայրերում նոր կառուցված պոմպակայանից սնվող խմելու ջրի բաժանորդների համար նոր սակագին սահմանելու մասին
3. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական սահմաններում գտնվող քաղաքացու սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 1.15428հա գյուղատնտեսական նշանակության հողամասից առանձնացված 0.0380հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
4. Արենի համայնքի մանկապարտեզների հետագա գործունեության մասին
|