Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Արենի համայնքի ավագանու 18-ը հոկտեմբերի 2022 թվականի թիվ 10 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
1. Արենի համայնքի ավագանու 18-ը հոկտեմբերի 2022 թվականի թիվ 10 նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. <<Արենիի զարգացում>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն հիմնադրելու և <<Արենիի զարգացում>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին:
3. Արենի համայնքի ղեկավարի 2022 թվականի երրորդ եռամսյակի բյուջեի կատարման հաղորդումը ի գիտություն ընդունելու մասին:
4. Արենի համայնքի 2022թվականի տարեկան բյուջեի եկամտային մասում ավելացում և ծախսային մասում հոդվածային վերաբաշխումներ կատարելու մասին:
5. <<Արփա>> բնապահպանական հիմնադրամի կողմից հատկացված 1 000 000 ՀՀ դրամը, 2021թվականին վայրի կենդանիներից տուժած համայնքի բնակիչներին հատկացնելուն համաձայնություն տալու մասին:
6. Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 0.04866հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
7. Արենի համայնքի Խաչիկ բնակավայի բնակիչ Արմեն Մանուկյանի կողմից իրականացվող սոցիալական ծրագրի նկատմամբ մշտադիտարկում և հսկողություն իրականացնելու նպատակով ժամանակավոր հանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկը քննարկելու և համայնքապետարանի կողմից հատկացված գումարով 1 գլուխ հղի կով գնելուն համաձայնություն տալու մասին
8. Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի բնակիչ Գառնիկ Միքայելյանի դիմումը քննարկելու և դրամական աջակցություն ցուցաբերելու մասին:
9. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերը մրցույթով, վարձակալությամբ հատկացնելու մասին:
10. Արենի համայնքի ավագանու 18.09.2020թվականի թիվ 108 և 19.04.2022թվականի թիվ 44-Ա որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին:
11. Արենի համայնքի սեփականությւոն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերից աճուրդով օտարելու մասին: