Այսօր: Չորեքշաբթի, 13 Նոյեմբերի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 154-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 08-Ը ՆՈՅԵՄԲԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 15 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

Հաստատել Արենի համայնքի ավագանու 08-ը նոյեմբերի 2024 թվականի թիվ 15 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.

1. Արենի համայնքի ավագանու 08․11.2024թվականի թիվ 15 նիստի օրակարգը հաստատելու մասին։

2․ Արենի համայնքի  վարչական տարածքում գտնվող, քաղաքացիների սեփականություն  հանդիսացող գյուղատնտեսական նշանակության  հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելուն համաձայնություն տալու մասին։

3․ Արենի համայնքի ավագանու 25․01․2024թվականի թիվ 002-Ն որոշմամբ հաստատված 2024թվականի տարեկան բյուջեի եկամտային մասում ավելացումներ և հոդվածային վերաբաշխումներ կատարելու մասին։

4․ Արենի համայնքի ավագանու 10․09․2024թվականի թիվ 126-Ա և 15․11․2021թվականի թիվ 130 որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին։

5․ Արենի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդով օտարելու մասին։

6․ Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող, քաղաքացիների և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերի նպատակային նշանակությունները փոփոխելու մասին։

7․ Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.01963 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության   հողամասը և օրինականացված արտադրական նշանակության շինությունները՝ 91,8քմ, ուղղակի վաճառքով կառուցապատող Վալերիկ Արամայիսի Հայրապետյանին օտարելու մասին։

8․ Արենի համայնքի Ելփին բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.02163 հա բնակավայրերի նշանակության   հողամասը և օրինականացված օժանդակ շինությունները՝ 66,6 քմ, ուղղակի վաճառքով կառուցապատող Ռուբեն Վոլոդյայի Կարապետյանին օտարելու մասին։

9․ Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.00634 հա բնակավայրերի նշանակության   հողամասը և օրինականացված հասարակական նշանակության շինությունը՝ 23,69քմ, ուղղակի վաճառքով կառուցապատող Սուսան Սոսի Շահինյանին օտարելու մասին։

10․  Արենի համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին  մանկապարտեզի ծնողական վճարներից զեղջելու և դրամական աջակցություն տրամադրելու մասին:

11․ Հայաստանի Հանրապետությունում բուսաբուծության աջակցության ծրագրի շրջանակներում Արենիի համայնքապետարանին փոխանցված 10 037 924 ՀՀ դրամ գումարը շահառուներին փոխանցելու մասին։ 

12․ Արենի համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերից մրցույթով, վարձակալությամբ հատկացնելու մասին։ 

13․ Արենի համայնքի ավագանու 03․04․2024թվականի թիվ 050-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու,  <<Արենի համայնքային զարգացման հիմնադրամ>>  հիմնադրելու, հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու և հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար նշանակելու  մասին:

14․ Արենի համայնքի սեփականություն հանդիսացող, <<Արենի>> ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով հատկացված մեկ միավոր GAZ-AP-17A (GAZ-53-12) մակնիշի, 573CX61 պետհամարանիշի ավտոմեքենայով մատուցվող ծառայությունների դիմաց սակագներ սահմանելու մասին։

15․ Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական ղեկավարի գրությունը քննարկելու և ՎԱԶ 21214 նիվա մակնիշի ավտոմեքենայի համար չորս միավոր անվադող հատկացնելու մասին։

16․ Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրում վերակառուցվող մարզահամալիրը անվանակոչելու մասին։

17․ Արենի համայնքում բնակություն հաստատած Արցախի Հանրապետությունից տեղահանված և առավել կարիքավոր ընտանիքներին, համայնքի վարչական տարածքում չորացած ծառերի և ճյուղերի հատելու թույլտվություն տալու մասին։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., 2 փկղ․, շ. 6
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner