Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 7-րդ հոդվածի 15-րդ մասի, ՀՀ կառավարության 17.06.2021թվականի թիվ 987-Ն որոշմամբ սահմանված կարգի 1-ին մասի 14-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 29.12.2011թվականի թիվ 1920-Ն որոշումը, Արենի համայնքի ավագանին որոշում է՝ Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Սիմոն Վարդանի Դավթյանի սեփականություն հանդիսացող 0.04 հա (ծածկագիրը՝ 10-004-0115-0013, հողատեսքը այլ հողատեսք) գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա, գյուղատնտեսական արտադրական գործառնական դասակարգմամբ՝ անասնաշենք կառուցելու նպատակով: |