Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 51
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 115-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 մայիսի 2022 թվականի N 115-Ա

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 06.06.2018ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 64 ՈՐՈՇՈՒՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի,  և  Հայաստանի Հանրապետության «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջով՝ Արենի համայնքի ղեկավարը որոշում է` 

Արենի համայնքի ղեկավարի 06.06.2018 թվականի «Արենիհամայնքիղեկավարի 08.01.2018 թվականիթիվ 1 որոշման 5-րդհավելվածըուժըկորցրածճանաչելու և Արենիիհամայնքապետարանիաշխատակազմիհամայնքայինծառայությանառաջատարպաշտոններիերրորդենթախմբիպաշտոնիանձնագիրը (ծածկագիր՝ 2.3-4) հաստատելումասին »  թիվ 64 որոշման հավելվածում կատարել փոփոխություններ. հավելվածի 3-րդ գլուխը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ կերպ.

11.       Գլխավոր մասնագետը `

 

  ա/ կատարում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարությունները՝ ժամանակին և պատշաճ որակով.

բ/ ձևակերպում է համայնքի տնտեսական զարգացման ընդհանուր տեսլականը և նպատակները.

գ/ կազմում է համայնքի հնգամյա զարգացման ծրագրից բխող տեղական տնտեսական զարգացման պլանի և տարեկան աշխատանքային պլանի նախագծերը, ինչպես նաև այդ ծրագրի իրականացման նկատմամբ իրականացնում մշտադիտարկում՝ համագործակցելով համայնքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների, տեղական ինքնակառավարման մարմինների և համապատասխան պետական մարմինների հետ.

    դ/ մշակում և իրականացում է գործողությունների պլանը՝ առկա բյուջեի և համայնքապետարանի կողմից սահմանված առաջնահերթությունների շրջանակներում.

ե/ աջակցում է համայնքի տնտեսական զարգացմանը և կայուն աշխատատեղերի ստեղծմանը.

զ/ համապատասխանեցում է տեղական տնտեսական զարգացման պլանը առկա այլ փաստաթղթերի, ներառյալ՝ մշակված ռազմավարությունների, ծրագրերի և մասնավոր հատվածի պլանների հետ

է/ համագործակցում է համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանումների, տնտեսական զարգացման նպատակ հետապնդող պետական այլ հաստատությունների, տեղական ձեռնարկությունների, պոտենցիալ ներդրողների և հասարակական կազմակերպությունների հետ.

ը/ վարում է համայնքի (բնակավայրերի) վարչական շտեմարանը

թ/ նախաձեռնում է համայնքում գործարար միջավայրի զարգացմանն ուղղված գործողությունների.

ժ/ կազմում է համայնքի սուբվենցիոն ծրագրերի հայտերի փաստաթղթերի փաթեթները, նախապատրաստում և մասնակցում է  ծրագրերի իրականացման աշխատանքներին.

ի/ կազմում է դրամաշնորհային ծրագրերի մասնակցության պայմանագրերը և ներկայացում համայնքի ղեկավարի հաստատմանը.

լ/ բացահայտում և աջակցում է տեղական գործարարության զարգացմանը, կարիքների արդյունավետ մարքեթինգային խրախուսման միջոցառումների իրականացմանը՝ ներդրումների ներգրավման նպատակով.

խ/ գույքագրում է հյուրանոցային տնտեսությունները, իրականացնում է  հյուրանոցային տնտեսությունների և այլ կազմակերպությունների հետ զբոսաշրջության բնագավառում համագործակցություն.

ծ/ Նպաստում է համայնքիբնակչությանհամարհանգստիվայրերի  ևհամայնքիտարածքումտուրիզմիզարգացմանը.

կ/ Կազմում է տարածաշրջանի տեսարժան վայրերի, պատմամշակութային կոթողների, հուշահամալիրների ուղեցույցները և նպաստում  համայնքի տարածքում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման խթանմանը.

հ/ իրականացում է  զբոսաշրջության  զարգացմանը նպաստող միջոցառումներ։

ձ/ հավաքագրում, մշակում և ներկայացնում է սոցիալական, տնտեսական, ժողովրդագրական և համայնքային տվյալներ, որոնք կաջակցեն ՏԻՄ-ի աշխատանքներին,

ղ/ մասնակցում է աշխատակազմի աշխատանքային ծրագրերի մշակմանը                                                       

ճ/ կատարում է աշխատակազմի քարտուղարի կողմից տրված այլ հանձնարարություններ,աշխատակազմիքարտուղարինկիսամյակըմեկներկայացնումէհաշվետվությունիրկատարածաշխատանքներիմասին:   

 

մ/  ունիօրենքով, այլիրավականակտերովնախատեսվածայլիրավունքներ (սոցիալական երաշխիքներ)ևկրումէայդակտերովնախատեսված այլ  պարտականություններ (սահմանափակումներ):  

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(2.43 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner