Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի՝ «Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգը հաստատելու մասին» N 02-Ն հրամանով հաստատված հավելվածի 7-րդ կետի 5-րդ ենթակետը և համակարգչում զետեղված թեկնածուներից ընտրված հանձնաժողովի կազմը (անվանացանկ).
1․ Հաստատել 2025 թվականի մայիսի 16-ին «Արենի» ՀՈԱԿ-ի տնօրենի, «Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի մանկապարտեզ» ,«Ջոն և Հասմիկ Մկրտիչյաններ Արենիի մսուր-մանկապարտեզ» ,«Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի «Արևիկ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենների թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հանձնաժողովի կազմը՝համաձայն հավելվածի։
2․Սույն որոշման առաջին կետում նշված հանձնաժողովի քարտուղար նշանակել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գևորգ Սիմոնյանին։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։