Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Հաստատել Արենի համայնքի ավագանու 28-ը նոյեմբերի 2024 թվականի թիվ 16 հերթական նիստի հետևյալ օրակարգը.
1. Արենի համայնքի ավագանու 28.11.2024թվականի թիվ 16 նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. 2025 թվականի համար Արենի համայնքի տարածքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին:
3. 2025 թվականի համար Արենի համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու մասին:
4. 2025 թվականի համար Արենիի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
5. 2025 թվականի համար Արենի համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (ՀՈԱԿ-ների) աշխատակիցների թվաքանակները, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
6. 2025 թվականի ընթացքում Արենի համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներին վառելիք հատկացնելուն համաձայնություն տալու մասին:
7. Արենի համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեի նախագիծը հաստատելու մասին։
8․ Արենի համայնքի ավագանու 27․09․2024թ․-ի թիվ 143-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
9․ Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։
10․ Արենի համայնքի Ռինդ բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0,08420հա արդյունաբերական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելուն համաձայնություն տալու մասին։
11․ Արենի համայնքի ավագանու 25․01․2024թվականի թիվ 002-Ն որոշմամբ հաստատված 2024թվականի տարեկան բյուջեի եկամտային մասում ավելացումներ և ծախսային մասում հոդվածային վերաբաշխումներ կատարելու մասին։
12. Արենի համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին մանկապարտեզի ծնողական վճարներից զեղջելու և դրամական աջակցություն տրամադրելու մասին։
13․ Ամանորին ընդառաջ համայնքում բնակվող բոլոր տնային տնտեսություններին շնորհավորական բացիկներ և նվերներ հատկացնելու մասին։
14․ Արենի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդ-վաճառքով օտարելու մասին։
15․Արենի համայնքի ղեկավարի գլխավորությամբ ս/թ․-ի դեկտեմբեր ամսին Ֆրանսիայի Հանրապետության Բանդոլ քաղաք գործուղվող պատվիրակությանը գումար հատկացնելու մասին։
16․ Արենի համայնքի ավագանու հերթական նիստի օր նշանակելու մասին։
|