Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Արենի համայնքի ավագանու 05-ը հունիսի 2025 թվականի թիվ 7 հերթական նիստի հետևյալ օրակարգը.
1. Արենի համայնքի ավագանու 05-ը հունիսի 2025 թվականի թիվ 7 նիստի օրակարգը հաստատելու մասին։
2․ Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի բնակիչ Նազենի Մանուկյանի դիմումը քննարկելու և գույքահարկի արտոնություն տրամադրելու մասին։
3․ Արենի համայնքի ավագանու 15․01․2025 թվականի թիվ 002-Ն որոշմամբ հաստատված 2025 թվականի տարեկան բյուջեում հոդվածային վերաբաշխումներ կատարելու մասին։
4․ Արենի համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքերը ուղղակի վաճառքով օտարելու մասին։
5․ Արենի համայնքի սեփականություն հանդիսացող մանկապարտեզների շենքերը համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններին անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու մասին։
6․ Արենի համայնքի ավագանու 30 նոյեմբերի 2022 թվականի թիվ 149-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
7․ Արենի համայնքի և «ՅՈՒԼԻ-ԴԱԼԻ» ՍՊԸ-ի միջև կնքված 09 հունիսի 2020 թվականի 2,2174 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգելու և վարձավճար սահմանելու մասին։
8․ Արենի համայնքի սեփականություն հանդիսացող Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, նախկին վարչական շենքից 22.4 քմ մակերեսով տարածք անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու մասին։
9․ Արենի համայնքի ավագանու մի շարք որոշումների մեջ փոփոխություններ կատարելու և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերից օտարելուն համաձայնություն տալու մասին։
10․ Արենի համայնքի ավագանու 24.12.2019թվականի թիվ 136 որոշման հավելված 1-ում, 28․11․2024թվականի թիվ 175-Ա որոշման հավելված 3-ում և 15․01․2025թվականի թիվ 006-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
11․ Արենի համայնքում 2025թվականին կազմակերպվող փառատոնների և գյուղի տոների իրականացման աշխատանքների և գումարների հատկացման մասին։
12․ Արենի համայնքի ավագանու 26․06․2024թվականի թիվ 091-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
13․ Արենի համայնքում 2025թվականի հունիսի 15-ից օգոստոսի 15-ը ներառյալ ամառային ճամբարներ կազմակերպելու մասին։
14․ Արենի համայնքի ավագանու 2025 թվականի աշնանային նստաշրջանի հերթական նիստի օր նշանակելու մասին։