Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, Արենի համայնքի ավագանին որոշում է.
1. Արենի համայնքի <<Լիսա Գրիգորյանի անվան Արենիի մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը անվանափոխել <<Ջոն և Հասմիկ Մկրտիչյաններ Արենիի մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն։
2․ Արենի համայնքի ավագանու 2024թվականի հունիսի 6-ի թիվ 077-Լ որոշմամբ հաստատված մանկապարտեզի կանոնադրությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման հավելված 1-ի։
3․ Հաստատել <<Ջոն և Հասմիկ Մկրտիչյաններ Արենիի մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխությունները։
4․ <<Ջոն և Հասմիկ Մկրտիչյաններ Արենիի մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենին՝ երկշաբաթյա ժամկետում օրենքով սահմանված կարգով անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ կատարված փոփոխության պետական գրանցման համար։