Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 63-րդ հոդվածի 2-րդ պարբերության 3-րդ կետի պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է՝
1. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող.
1.1. 0.03219 հա (ծածկագիրը ` 10-008-0018-, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման) բնակավայրերի նշանակության հողամասը, հասցե` Արենի գյուղ Արենի 33-րդ փողոց 7/1 հողամաս, աճուրդով օտարել: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 100%-ից ոչ պակաս 400 000 ՀՀ դրամ․
1.2. 0.20237 հա (ծածկագիրը ` 10-008-0119-0007, հողատեսքը` 4-րդ կարգի վարելահող) գյուղատնտեսական նշանակության հողամասը աճուրդով օտարել: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 150%-ից ոչ պակաս 220 000 ՀՀ դրամ։
2. Արենի համայնքի Արփի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0․04424 հա (ծածկագիրը ` 10-012-0011-0029, գործառնական նշանակությունը` հասարակական կառուցապատման) բնակավայրերի նշանակության հողամասը, հասցե` Արենի գյուղ Արփի Երևանյան խճուղի 57 հողամաս, աճուրդով օտարել: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 150%-ից ոչ պակաս 530 000 ՀՀ դրամ։