Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի պահանջներով, Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021թ. հունիսի 17-ի «Գյուղատնտեսական նշանակության հողերը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրման դեպքերը սահմանելու մասին» 987-Ն որոշման հավելվածի 1-ին մասի 14-րդ կետի պահանջները, ՀՀ վարչապետի 2009թվականի դեկտեմբերի 22-ի N1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 2/փ-295 դրական եզրակացությունը, Արենի համայնքի ավագանին որոշում է՝
Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Մասիս Փափագի Ղազարյանի սեփականություն հադիսացող 1.15428 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասից առանձնացված 0.038 հա մակերեսով (հողատեսքը՝ այլ հողատեսք, կադաստրային ծածկագիրը՝ 10-008-0265-0084) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:
|