Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 103
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 սեպտեմբերի 2021 թվականի N 103

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 04.05.2018ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 51 ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԵԼՓԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎՐԱ ԱՌԿԱ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Արենի համայնքի ավագանու 04.05.2018թվականի <<Արենի համայնքի Ելփին բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող նախկին ուսուցչի տան, ներկայիս բազմաբնակարան շենքի տարածքը Ելփին բնակավայրի 4 ընտանիքների նվիրատվության կարգով տրամադրելու մասին>> թիվ 51 որոշումը:

2. Հարգել Արենի համայնքի Ելփին բնակավայրի բնակիչների դիմումները և տալ համաձայնություն համայնքային սեփականություն հանդիսացող  բնակավայրի նշանակության հողամասերը և հողամասերի վրա առկա բազմաբնակարան  բնակելի շենքից առանձնացված բնակելի տարածքները նվիրատվության կարգով հատկացնել ներքոնշյալ բնակիչներին.

ա) Արենի համայնքի Ելփին բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.00897հա (ծածկագիրը՝ 10-020-0044-0010, հասցեն՝  Արենի համայնք, գ. Ելփին 8-րդ փողոց 3/1 շենք,  գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման) բնակավայրերի նշանակության հողամասը և հողամասի վրա առկա 143քմ բնակելի տունը (ծածկագիրը՝ 10-020-0044-0010-001) նվիրատվության կարգով, համասեփականության իրավունքով հատկացնել Թևան Պարույրի  Բադալյանին, Հասմիկ Ռազմիկի Միքայելյանին, Համլետ Թևանի Բադալյանին և Գագիկ Թևանի Բադալյանին՝ յուրաքանչյուրին 1/4 չափաբաժնով:

բ) Արենի համայնքի Ելփին բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.00864հա (ծածկագիրը՝ 10-020-0044-0009, հասցեն՝  Արենի համայնք, գ. Ելփին 8-րդ փողոց 3/2 շենք,  գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման) բնակավայրերի նշանակության հողամասը և հողամասի վրա առկա 144քմ բնակելի տունը (ծածկագիրը՝ 10-020-0044-0009-001) նվիրատվության կարգով, համասեփականության իրավունքով հատկացնել Քնարիկ Սիսակի Ավագյանին, Սամվել Լյուդվիգի Աբրահամյանին, Սոֆի Սամվելի Աբրահամյանին և Տիգրան Սամվելի Աբրահամյանին՝ յուրաքանչյուրին 1/4 չափաբաժնով:

գ) Արենի համայնքի Ելփին բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.00864հա (ծածկագիրը՝ 10-020-0044-0008, հասցեն՝  Արենի համայնք, գ. Ելփին 8-րդ փողոց 3/3 շենք,  գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման) բնակավայրերի նշանակության հողամասը և հողամասի վրա առկա 144քմ բնակելի տունը (ծածկագիրը՝ 10-020-0044-0008-001) նվիրատվության կարգով, համասեփականության իրավունքով հատկացնել Հովհաննես Վաղինակի Հակոբյանին, Մարգարիտ Հոբիկի Սաֆարյանին, Արմեն Հովհաննեսի Հակոբյանին, Տիգրան Հովհաննեսի Հակոբյանին և Ամալյա Հովհաննեսի Հակոբյանին՝ յուրաքանչյուրին 1/5 չափաբաժնով:

դ) Արենի համայնքի Ելփին բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.00897հա (ծածկագիրը՝ 10-020-0044-0007, հասցեն՝  Արենի համայնք, գ. Ելփին 8-րդ փողոց 3/4 շենք,  գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման) բնակավայրերի նշանակության հողամասը և հողամասի վրա առկա 141.4քմ բնակելի տունը (ծածկագիրը՝ 10-020-0044-0007-001) նվիրատվության կարգով, համասեփականության իրավունքով հատկացնել Անահիտ Վրեժի Գրիգորյանին, Աշոտ Վարազդատի Գևորգյանին, Վարազդատ Աշոտի Գևորգյանին, Տիգրանուհի Աշոտի Գևորգյանին և Հայկուհի Աշոտի Գևորգյանին՝ յուրաքանչյուրին 1/5 չափաբաժնով:

3. Նվիրատվության կարգով հատկացվելիք գույքի չափագրման և պետական գրանցման բոլոր ծախսերը  համասեփականատերերի կողմից ենթակա են վճարման Արենիի համայնքապետարան:

   (Որոշումը խմբագրվել է համաձայն ավագանու 15.11.2021թ-ի թիվ 133 որոշման)

 


Կողմ -6

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ

ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԻՇԽԱՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ԲԱԲԿԵՆ

ՍԻՄՈՆՅԱՆ ԷԴԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner