Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
Արենի համայնքի ղեկավարի 13․01․2025թվականի <<Արենի համայնքի Գնիշիկ բնակավայրի 4-րդ փողոց, թիվ 3 հասցեում գտնվող ինքնակամ կառուցված բնակելի նպատակային նշանակության շինությունները օրինականացնելու մասին>> թիվ 010-Ա որոշման մեջ կատարել լրացումներ․
1․ 1-ին մասի մեջ 425,8քմ․ թվից և բառից հետո ավելացնել <<ինքնակամ բացված և փակված դռներ՝ 6 հատ և ինքնակամ փակված և բացված լուսամուտներ՝ 8 հատ>> բառերը և թվերը։
2․ Որոշման 3-րդ մասի մեջ ավելացնել <<և վճարելու յուրաքանչյուր բացված և փակված դռների և պատուհանների համար 10 000-ական ՀՀ դրամ, ընդամենը՝ 140 000 (մեկ հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ>> բառերը և թվերը։