Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 42-րդ կետերի պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. 1. Հարգել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի գործադիր տնօրեն Ռուբեն Խաչատրյանի գրությունը և տալ համաձայնություն Արենի համայնքի Արփի բնակավայրում արտաքին լուսավորության կառուցման նպատակով 2 950 000 ՀՀ դրամ ներդրում կատարելուն:
2. Վերը նշված գումարը, որպես կապիտալ դրամաշնորհ, փոխանցել հիմնադրամին,
3. Կառուցվելիք արտաքին լուսավորության համակարգը ներառել համայնքի հաշվեկշռում: |