Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 29-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 14 ԱՊՐԻԼԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 04 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

Հաստատել Արենի համայնքի ավագանու 14-ը ապրիլի  2023 թվականի թիվ 04 հերթական  նիստի հետևյալ օրակարգը.

1.  Արենի համայնքի ավագանու 14.04.2023 թվականի թիվ 04 նիստի օրակարգը հաստատելու մասին:

2.Արենի համայնքի սեփականություն հանդիսացող Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, նախկին վարչական շենքից 22.4 քմ մակերեսով տարածք անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու մասին:

3.Արենի համայնքի սեփականություն հանդիսացող Արփի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, նախկին ճաշարանի շենքից 104 քմ մակերեսով տարածք անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու մասին:

4. Արենի համայնքի ավագանու 30-ը նոյեմբերի 2022 թվականի թիվ 139-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

5. «ՖՈՔԸՍ ՕՆ ՉԻԼԴՐԵՆ ՆԱՈՒ, ԻՆԿ» բարեգործական կազմակերպությանը գումար հատկացնելու մասին:

6. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդ-վաճառով օտարելու մասին:

7. Արենի համայնքի Ագարակաձոր և Արփի բնակավայրերում սուբվենցիոն ծրագրերով իրականացված լրացուցիչ շինարարական աշխատանքների համար Արենի համայնքի 2023 թվականի տարեկան բյուջեից  2 063 960 դրամ լրացուցիչ գումար հատկացնելու մասին:

8. 18-ը հունվարի 2023 թվականի «Արենի համայնքի 2023 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» թիվ 005-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու  և որոշմամբ հաստատված բյուջեում վերաբաշխում կատարելու մասին:

9. Արենի համայնքի ղեկավարի 2023 թվականի առաջին եռամսյակի բյուջեի կատարման հաղորդումը ի գիտություն ընդունելու մասին:

10. Շվեցարահայ բարերար Վահե Վարդ Գաբրաշին Արենի համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին:

11. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, քաղաքացի Մասիս  Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող  1.15428 հա գյուղատնտեսական նշանակության հողամասից առանձնացված 0.03800 հա հողամասի  նպատակային նշանակությունը փոխելուն համաձայնություն տալու մասին

12.Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության 1. 86933 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու  մասին:

13.Արենի համայնքի Ելփին բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը,հողամասի վրա գտնվող ավտոտեխսպասարկման կայանը և հարթակը կառուցապատող Արթուր Վանուշի Եղյանին ուղղակի վաճառքով օտարելու մասին:

14. Արենի համայնքապետարանի սեփականություն հանդիսացող Չինվան մակնիշի թվով երկու տրակտորները և ՎԱԶ 2121 մակնիշի, 192ԼԼ70 պետ համարանիշի վթարված ավտոմեքենան աճուրդ վաճառքով օտարելու մասին:

15. Արենի համայնքի ավագանու հերթական նիստի օր նշանակելու մասին:

16. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող  Արփի բնակավայրի վարչական տարածքում գտնվող  բնակավայրերի նպատակային նշանակության հողամասերը Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողերի ցանկում ընդգրկելու և կառուցապատման իրավունքով, մրցութային կարգով տրամադրելու թույլտվություն տալու մասին 

17.Արենի համայնքի Արփի բնակավայրի  վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.40878  հա այլ հողատեսքը աճուրդային կարգով օտարելուն համաձայնություն տալու  մասին

18.Արենի համայնքի ավագանու 30 նոյեմբերի 2022 թվականի «2023 թվականի համար Արենի համայնքի  համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների  (ՀՈԱԿ-ների) աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 140-Ա որոշման 3-6 հավելվածները նոր խմբագրությամբ շարադրելու մասին

19. ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ սուբվենցիաներ ստանալու նպատակով 2024 թվականի բյուջետային  ֆինանսավորման  ծրագրային նախնական հայտերին համաձայնություն տալու մասին 

20.  Արենի համայնքի սոցիալապես անապահով բնակիչներին դրամական օգնություն ցուցաբերելու մասին:

21. Արենի համայնքի Խաչիկ բնակավայրում տեղակայված N զորամասի հրամանատարի դիմումը քննարկելու մասին

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner