Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Քաղաքացիական օրենսգրքի>> 685-րդ և 689-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով «Արևի ծառ» Հասարակական կազմակերպության տնօրեն Է. Ալավերդյանի 27 .03.2023թ.-ի գրությունը
Արենի համայնքի ավագանին որոշում է. 1. Վայոց Ձոր մարզի Արենի համայնքի սեփականություն հանդիսացող, Արփի բնակավայրի Երևանյան խճուղի 1-ին նրբանցք, թիվ 1 հասցեում գտնվող նախկին ճաշարանի շենքից (երիտասարդական կենտրոնի) 104 քմ տարածք՝ 1 (մեկ) տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Արևի ծառ» հասարակական կազմակերպությանը ՝անվճար հիմունքներով կրթական բնույթի միջոցառումներ իրականացնելու նպատակով:
2. Համայնքի ղեկավարին լիազորել կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր:
|