Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի պահանջով ՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. 1. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող .
1.1 15.11737 հա (ծածկագիրը՝ 10-008-0140-, գործառնական նշանակությունը վարելահող) գյուղատնտեսական նշանակության հողամասը մրցույթով, 5 տարի ժամկետով հատկացնել վարձակալությամբ: Տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել հողամասի անշարժ գույքի հարկի դրույքաչափից ոչ պակաս՝ 160 000 ՀՀ դրամ:
1.2 15.11929 հա (ծածկագիրը՝ 10-008-0140-, գործառնական նշանակությունը վարելահող) գյուղատնտեսական նշանակության հողամասը մրցույթով, 5 տարի ժամկետով հատկացնել վարձակալությամբ: Տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել հողամասի անշարժ գույքի հարկի դրույքաչափից ոչ պակաս՝ 160 000 ՀՀ դրամ:
1.3 6.22477 հա (ծածկագիրը՝ 10-008-0140-, գործառնական նշանակությունը վարելահող) գյուղատնտեսական նշանակության հողամասը մրցույթով, 5 տարի ժամկետով հատկացնել վարձակալությամբ: Տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել հողամասի անշարժ գույքի հարկի դրույքաչափից ոչ պակաս՝ 65 000 ՀՀ դրամ:
2. Արենի համայնքի Ռինդ բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 4.45700 հա (ծածկագիրը՝ 10-037-0105-, գործառնական նշանակությունը վարելահող) գյուղատնտեսական նշանակության հողամասը մրցույթով, 10 տարի ժամկետով հատկացնել վարձակալությամբ: Տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել հողամասի անշարժ գույքի հարկի դրույքաչափից ոչ պակաս՝ 50 000 ՀՀ դրամ: |