Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 11-րդ կետի և 28-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետի պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. 2023 թվականի համար Հայաստանի Հանրապետության Վայոց ձոր մարզի Արենի համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանել 550 000 (հինգ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ: |