Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածի 1-ին կետի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 29.12.2011թ. «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի, համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի և բնակավայրերի տարածքների գոտեվորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-ն, 2010 թվականի մարտի 4-ի N 208-ն ու հայաստանի հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 408 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1920-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով «ՀՀ վարչապետի 2009թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի» 12/12/2023թ.-ի N 2/փ-456 և 10․01․2024թ․-ի N 2/փ-12 դրական եզրակացությունները Արենի համայնքի ավագանին որոշում է. 1. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Արթուր Թևոսի Կարապետյանին և Արուս Վարդանի Ներսիսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 0.43925 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասից առանձնացված 0.0341 հա (հողատեսքը՝ վարելահող, կադաստրային ծածկագիրը՝ 10-008-0112-0130) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության:
2. Արենի համայնքի Արփի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Արշավիր Եղիազարի Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող 1,23327 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասից առանձնացված 0.21834 հա (հողատեսքը՝ խոտհարք, կադաստրային ծածկագիրը՝ 10-012-0156-0022) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության: |