Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով, Արենի համայնքի ավագանին որոշում է՝ ՀՀ <<Ընտրական օրենսգիրք>> ՀՀ սահմանադրական օրենքի 142.2-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան Եթե համայնքի ավագանու ընտրության արդյունքով ընտրությանը մասնակցող կուսակցություններից (կուսակցությունների դաշինքից) մեկն ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձն օրենքի ուժով համարվում է ընտրված համայնքի ղեկավար:
Վերը նշված հոդվածի տրամաբանությանը համահունչ՝ Արենի համայնքի ավագանու 25.09.2022 թվականի ընտրություններում առաջադրված <<Քաղաքացիական Պայմանագիր>> կուսակլցությունը ստացել է քվեարկության մասնակիցների 89.4 տոկոս կողմ քվեն, ուստի ընտրական ցուցակի առաջին համարի ավագանու թեկնածու Հուսիկ Օնիկի Սահակյանը համարվում է Արենի համայնքի ընտրված համայնքի ղեկավար: |