Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով, Արենի համայնքի ավագանին որոշում է՝
1․ Արենի համայնքի Ելփին բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0,05886հա բնակավայրերի նշանակության հողամասը (ծածկագիրը՝ 10-020-0066-0003, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, Արենի համայնք, Ելփին 24-րդ փողոց թիվ 4) և օրինականացված շինությունները (բնակելի տունը՝ 148,2 քմ, բաց պատշգամբը՝ 23,2քմ, մառանը՝ 26,5քմ․, ծածկը՝ 55 քմ և անասնագոմը՝ 44,3քմ)՝ ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով, օտարել կառուցապատող Իշխան Հայկազի Միքայելյանին։
2 Հաստատել հողամասի և շինությունների համար հաշվարկված գումարները.
1) 0.05886հա բնակավայրերի նշանակության հողամասի համար՝ 198 358 ՀՀ դրամ,
2) օրինականացված շինությունների համար՝ 550 296 ՀՀ դրամ,
Ընդամենը՝ 748 654 ՀՀ դրամ։