Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է՝ Արենի համայնքում աղբահանությունը պաշաճ կազմակերպելու նպատակով երկրորդային շուկայից ձեռք բերել մեկ միավոր ZIL KO-449 (ZIL-431410) մակնիշի (արտադրության տարեթիվը՝ 1986, շարժիչը՝ բենզինային, գույնը՝ կապույտ, հզորությունը՝ 150 Ձ․ՈՒ․) հատուկ աղբատար մեքենա՝ մինչև 4 750 000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով՝ ներառյալ հարկերը։ |