Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշումը, ՀՀ կառավարության 17․06․2021թվականի թիվ 987-Ն որոշման հավելվածի 1-ին մասի 14-րդ կետը, Արենի համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն․
1․ Արենի համայնքի Ռինդ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Արենի համայնքին սեփականության իրավունքով պատկանող 0,08420հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության (ծածկագիրը՝ 10-037-0002-, գործառնական նշանակությունը՝ գյուղ․ արտադրական) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության՝ ինքնակամ կառուցված բնակելի տունը օրինականացնելու նպատակով։
2․ Արենի համայնքի Արփի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Տարոն Աշոտի Գիրգորյանին սեփականության իրավունքով պատկանող 0,05հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-012-0146-0014, հողատեսքը՝ խոտհարք) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության։ |