Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Արենի համայնքի ավագանու 23-ը հուլիսի 2020 թվականի թիվ 9 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
1. Արենի համայնքի ավագանու 23 հուլիսի 2020 թվականի թիվ 9 նիստի օրակարգը հաստատելու մասին,
2. Արենի համայնքի բնակիչ Արթուր Ղազարյանին դրամական օգնություն հատկացնելուն համաձայնություն տալու և գումարի չափը սահմանելու մասին
3. Արենի համայնքի 2020թվականի տարեկան բյուջեի եկամտային մասում ավելացում և ծախսային մասում հոդվածային վերաբաշխումներ կատարելուն համաձայնություն տալու մասին,
4. Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.14554հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-025-0106-, գործառնական նշանակությունը՝ արոտավայր) բարձրարժեք հողատեսքը ավելի ցածրարժեք հողատեսքի՝ այլ հողեր գործառնական նշանակության, փոխելուն համաձայնություն տալու մասին,
5. Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.14554հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-025-0106-, գործառնական նշանակությունը՝ այլ) հողամասը որպես հանդամիջյան ճանապարհ օգտագործելուն համաձայնություն տալու մասին,
6. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող Բելոռուս տրակտորներով համայնքապետարանի պատվերով իրականացրած աշխատանքների դիմաց տրակտորավարի վարձատրության չափ սահմանելու մասին,
7. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդով օտարելուն համաձայնություն տալու մասին,
8. ՀՀ Երկրապահ կամավորականների միության Եղեգնաձորի տարածքային բաժանմունքի նախագահի գրությունը քննարկելու մասին,
9. Արենի համայնքի ավագանու 14.09.2018թվականի թիվ 86 որոշման առաջին մասը, 12.02.2020թվականի թիվ 12 որոշման <<1.6>> կետը ուժը կորցրած ճանաչելու և Արենի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից մրցույթով, վարձակալությամբ հատկացնելուն համաձայնություն տալու մասին: