Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով և «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, հիմք ընդունելով Արենի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Արենի համայնքի ավագանին որոշում է՝ Հաստատել Արենի համայնքի ավագանու 25-ը հունվարի 2024 թվականի թիվ 002-Ն որոշմամբ հաստատված բյուջեում կատարվող հետևյալ փոփոխությունները և վերաբաշխումները
1.Արտադպրոցական դաստիարակություն գործառնական դասակարգման 09 բաժնի 05 խմբի 01 դասի 4239/ընդհանուր բնույթի այլ ծառայություններ/ հոդվածից պակասեցնել 1500000 ՀՀ դրամ և նշված գումարը ուղղել Արենիի այլ մշակութային միջոցառումներ 08 բաժնի 02 խմբի 04 դասի 4236 /կենցաղային և հանրային սննդի ծառայություններ/ հոդվածին:
2․Արենի համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեի եկամտային մասի՝ ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ եկամտատեսակում ավելացնել 2276600 ՀՀ դրամ և նշված գումարը ուղղել Ճանապարհային տրանսպորտ գործառնական դասակարգման 04 բաժնի 05 խմբի 01 դասի 5112 /շենքերի և շինությունների շինարարություն/ հոդվածին։ |